«Հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան Բրյուսելում գործնական հանդիպումներ կանցկացնի արևմտյան գործընկերների հետ:
Գիորգի Գախարիան և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կախաբեր Քեմոկլիձեն այսօր մեկնել են Բրյուսել և հանդիպումներ կունենան Եվրախորհրդարանի պատգամավորների, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ծառայության հետ` Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակում, ինչպես նաև ՆԱՏՕ-ում:
Բացի այդ, հանդիպումներ տեղի կունենան տարբեր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Տեղեկատվությունը տարածում է «Հանուն Վրաստանի» կուսակցության մամուլի ծառայությունը: