
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաքում է:
Թուրքիայի նախագահին ու նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին, դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, այլ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ այցի շրջանակում Էրդողանը կայցելի պատերազմի ընթացքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Շուշի քաղաք: