Բոլոր ուսանողները, դասախոսները և դպրոցի ուսուցիչները պետք է պատվաստվեն նախքան ուսումնական տարվա մեկնարկը

Բոլոր ուսանողները, դասախոսները և դպրոցի ուսուցիչները պետք է պատվաստվեն նախքան ուսումնական տարվա մեկնարկը

Ամռանը պետք է իրականացնենք առավելագույնս շատ թվով պատվաստումներ, – համակարգող խորհրդի նիստից հետո ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

«Ամռանը պետք է պատվաստենք առավելագույնս շատ թվով մարդկանց: Համալսարանի բոլոր դասախոսները և բոլոր ուսանողները պետք է երկու անգամ պատվաստվեն նոր ուսումնական տարվա համար, ճիշտ ինչպես դպրոցի բոլոր ուսուցիչները, որպեսզի դպրոցը երեխաների համար անվտանգ լինի: Հուլիս-օգոստոս ամիսներին կունենանք մեծ թվով պատվաստանյութեր, և կարող ենք ընտրել: Այնպես որ, բոլորդ պետք է պատվաստվեք», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge



Opinion, pooling and voting