Այն քաղաքացիների, որոնց մեքենաները տուգանային ավտոկայանատեղի են տեղափոխվել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը, հարյուր լարի վճարելուց հետո, կուտակված պարտքն ամբողջությամբ կզրոյացվի: Այս մասին ասվում է «112»-ի տարածած տեղեկատվության մեջ:
Ըստ «112»-ի, փոփոխությունը վերաբերելու է նաև այն անձանց, ում մեքենաները օրենքի ուժի մեջ մտնելու պահին կլինեն կայանված:
«100 լարի վճարման դիմաց, «112»-ի կայանատեղի տեղափոխման և կայանման վճարից ազատվում են բոլր այն անձինք, որոնց մեքենան տուգանային ավտոկայանատեղի է տեղափոխվել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը, օրենքը ուժի մեջ մտնելու պահին կայանված է և պարեկային ոստիկանության վարչության կողմից տրված է ավտոտրանսպորտային միջոցը դուրս բերելու թույլտվություն: Լիազորված անձինք կկարողանան օգտագործել այս արտոնությունը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: Մինչև 2021 թվականի սեպտեմբերի 14-ը: Սեփականատերը պետք է ներկայացնի պարեկային ոստիկանության վարչության կողմից տրված թույլտվությունը, որը հաստատում է, որ կոնկրետ դեպքում վարչական կամ քրեական գործը ավարտվել է: Քաղաքացիները պետք է թույլտվություն ստանալու համար դիմեն պարեկային ոստիկանության միացյալ սպասարկման կենտրոն», – ասվում է «112»-ի հայտարարւթյան մեջ::
Բացի այդ, օրենքը վերաբերում է նաև այն անձանց, որոնց դեմ ընթանում է կամ ավարտվել է քաղաքացիական վեճ՝ տուրքի գանձման հետ կապված:
Օրենքը վերաբերում է նաև բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին, ներառյալ մոտոցիկլետները, բեռնատարները և միկրոավտոբուսները: