Այսօր՝ հունիսի 15 -ին Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար, որը կազմակերպված էր Գոռ Ծառուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի եւ գյուղի երիտասարդների կողմից՝ Գարիկ Ծառուկյանի հիշատակին:
Առաջնությանը մասնակցում էին շրջանի 10 թիմեր՝ երկու թիմ Փոքր Արագյալ գյուղից, Հեշտիա, Մեծ Խանչալի, Օրոջալար, Սաթխա, Ժդանովական, Մեծ Արագյալ, Կաթնատու եւ Օրլովկա:
Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գարիկ Ծառուկյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարը արդեն 2 -րդ տարին է անցկացնում ենք: Այս տարի մասնակցում էին շրջանի թվով 10 թիմեր, որտեղ եզրափակիչ դուրս եկան Հեշտիայի, Ժդանովականի եւ Փոքր Արագյալի թիմերը: Եզրափակիչ խաղերը տեղի կունենա հունիսի 16 -ին»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.