Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում այսօր` հուլիսի 13-ին, հողին հանձնեցին հուլիսի 9-ին սեփական տանը սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ հուղարկավորությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Նինոծմինդայի, Ախալքալաքի եւ Ախալցխայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիներ Ջավախքի տարբեր քաղաքներից եւ գյուղերից:
Սպանված 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային եւ 5-ամյա Սերգեյին հողին հանձնեցին Քաչոտյանների տան հարեւանությամբ գտնվող Վաչիանի գերեզմանատանը:
Ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, լուրը լսելուն պես, վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից: