Սրբազան Հակոբի և Նինո Լոմջարիայի հանդիպումը տեղի կունենա վաղը. Պատրիարքարան

Սրբազան Հակոբի և Նինո Լոմջարիայի հանդիպումը տեղի կունենա վաղը. Պատրիարքարան

Բոդբեցի արքեպիսկոպոս Հակոբի (Յակոբիշվիլի) և ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հանդիպումը տեղի կունենա վաղը:

Այդ մասին տեղեկությունն է տարածում պատրիարքարանը:

Նրանց խոսքով, իրենք հանդիպմանը կխոսեն Նինոծմինդայի որբ երեխաների պանսիոնատի մասին:

«Բոդբեցի արքեպիսկոպոս Յակոբի (Յակոբիշվիլի) և ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի միջև Նինոծմինդայի որբ երեխաների գիշերօթիկ դպրոցի հարցով հանդիպումը տեղի կունենա Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Անդրիաս առաքյալի անվան վրացական համալսարանում», – ասացին պատրիարքարանում:

Պատրիարքարանը հանդիպման ժամանակ չի նշել, սակայն, այս պահին առկա տեղեկատվության համաձայն, հանդիպումը կսկսվի ժամը 11:00-ին: 1tv.ge