Նինոծմինդայի քաղաքապետարանում գործում է նոր վարչություն՝ երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության վարչություն:
Հունիսի 14-ին Էդգար Ստամբոլցյանը նշանակվեց քաղաքապետարանում երեխաների իրավունքների պաշտպանության նոր վարչության պետ:
Ըստ Էդգար Ստամբոլցյանի, կիրականացվի մոնիտորինգ, և եթե բացահայտվեն երեխաների իրավունքների խախտումներ, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:
«Եթե երեխան ապրում է սոցիալապես անապահով ընտանիքում և սոցիալական օգնություն չի ստանում, կամ չի կարող ծննդյան վկայական ստանալ տարբեր պատճառներով, մենք կարող ենք օգնել», – հավելեց Էդգար Ստամբոլցյանը:
Էդգար Ստամբոլցյանն ավարտել է Ուկրաինայի բարձրագույն ռազմական ակադեմիան, մասնագիտությամբ ինժեներ է: 2010 թվականից աշխատել է քաղաքապետարանի առողջության և սոցիալական պաշտպանության վարչությունում ՝ որպես ավագ մասնագետ:
Մանրամասները՝ աուդիոնյութում.