
Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայում»:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն ընտրական փուլի մեկնարկային երեք խաղից հետո առավելագույն 9 միավոր է վաստակել ու գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։ Գերմանիան, 6 միավորով, կիսում է երկրորդ հորիզոնականը Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ armsport.am