Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միասին կարող են լուծել յուրաքանչյուր հարց

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միասին կարող են  լուծել յուրաքանչյուր հարց

Այսօր Ժնևում կայացավ Պուտին Բայդեն հանդիպումը, որից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չկա մի խնդիր, որը Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը միասին չկարողանան լուծել, գրում է Ռիա Նովոստին։

«Եթե մենք՝ բոլորս միասին, շահագրգիռ երկրները, ներառյալ՝ Հյուսիսային խորհրդի անդամ երկրները, միասին աշխատեն այս բոլոր խնդիրները լուծելու համար, ես պարզապես չեմ կասկածում, որ մենք կգտնենք բոլոր լուծումները։  Ես  չեմ տեսնում որևէ խնդիր, որը մենք չկարողանանք լուծել», – ասել է Պուտինը Ժնևում  Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: