Փարվանա գյուղից Խաչատուր Առաքելյանի ձերբակալման պատմությունը

Փարվանա գյուղից Խաչատուր Առաքելյանի ձերբակալման պատմությունը

Մայիսի 11-ին իրավապահները ձերբակալել են Փարվանայի 54-ամյա բնակիչ Խաչատուր Առաքելյանին:

Նրան մեղադրում են իր տանը գերի վերցված մի ադրբեջանցու թաքցնելու և զենք պահելու մեջ:

Խաչատուր Առաքելյանի կինը` Սվետլանա Բուբլիչենկոն, պատահածի մասին հաղորդելու համար դիմել էր Ռադիոնորին:

“Մեզ մոտ էին եկել ամուսնուս ծանոթները` Բահրամը և Արաբը Մառնեուլիից, ում ամուսինս ճանաչում է 20 տարի: Վերջիններիս հետ էին նաև երեք ընկերներ: Նրանք մեզ խնդրեցին, որպեսզի մեկ օր մնան մեր տանը: Երեկոյան մորթեցինք մի ուլ և հյուրասիրեցինք նրանց, և նրանք հաջորդ առավոտյան գնացին: Ես առավոտյան գնացի կովերը կթելու, իսկ նրանք հանգստանում էին, տարօրինակ ոչինչ չեմ նկատել: Մեկ ամիս անց մեզ մոտ եկան իրավապահները, խուզարկելու նպատակով այլ անձանց և վկաների հետ եկան մեր տուն: Համաձայն ներկայացված մեղադրանքի` խուզարկության ժամանակ իբր նրանք հայտնաբերել են “Կալաշնիկով” տեսակի ավտոմատ և արդյունքում ձերբակալեցին իմ ամուսնուն”,- մեզ պատմեց Խաչատուրի կինը:

Ռադիոնորի լրագրողը Փարվանա գնալով զրուցել է նաև Խաչատուր Առաքելյանի համագյուղացի Վալերի Բեզոյանի հետ:

“Ես Խաչատուրին մանկուց եմ ճանաչում, նա հանգիստ, լավ մարդ է: Նրանից անհնար է սպասել ինչ-որ վատ բան, նա միշտ օգնել է խեղճերին, նաև շատ հյուրասեր մարդ է, միշտ հյուրեր է ընդունել տանը և օգնել ինչով կարողացել է: Խաչատուրը գյուղատնտեսությամբ էր զբաղվում, իսկ կինը դպրոցում մանկավարժ է, ունեն երկու աղջիկ և մեկ տղա: Ես գիտեմ, որ նա մեղավոր չէ, ինչպես ընդունված է ասել, պարզապես նրա գլխին սարքել են”,- մեր հետ զրույցում նշեց Խաչատուրի համագյուղացին:

Բոլոչ համագյուղացիները, ումից որ փորձեցինք տեղեկանալ Խաչատուրի մասին, միմիայն լավ խոսքեր էին հնչեցնում նրա մասին, զարմանում, որ նրան մեղադևում են նման գործերի մեջ:

Խաչատուրի փաստաբան Սուրեն Բարսեղյանը Hetq.am-ին պատմել է, որ համաձայն մեղադրանքի Մառնեուլի շրջանում բնակվող ադրբեջանցիները առևանգել են Ադրբեջանի քաղաքացի՝ ներկայիս Աղստաֆայի (Աղստևի շրջանի) շրջանի բնակիչ Ջեյհուն Նովրուզովին, և Ռուսաստանի Դաշնությունում նրա մեծահարուստ եղբորից պահանջել են սկզբից 500, այնուհետև 200 հազար դոլար գումար: Սակայն եղբայրն այդ մասին տեղյակ է պահել և Վրաստանի, և Ադրբեջանի իրավապահներին, ինքն էլ ժամանել է Վրաստան:
Մենք զանգեցինք փաստաբան Սուրեն Բարսեղյանին և նա մեզ ասաց, որ իր պաշտպանյալը ոչինչ չի արել, բացի նրանից որ ընդունել է հյուրերին և մի գիշերվա կացարան տվել նրանց: Նա ուղղակի հյուրասիրել է նրանց, իսկ զենք ուրիշ գործ է:

Գործով մեղադրվում են Վրաստանի վեց քաղաքացիներ: Երեքը մեղադրվում են ադրբեջանցուն առևանգելու մեջ և մյուս երեքը` այդ ադրբեջանցուն թաքցնելու մեջ: Դատական նախնական նիստը տեղի է ունենալու հուլիսի 28-ին:

Այսպիսով, Խաչատուրի կնոջը` Սվետլանա Բուբլիչենկոյին մնում է հուսալ և սպասել, որ կարդարացնեն իր ամուսնուն և նա կվերադառնա տուն:



Opinion, pooling and voting