
Հունիսի 18-ին խորհրդարանում կլսեն ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային:
Օմբուդսմենը մարդու իրավունքների կոմիտեի նիստին օրենսդիրներին կներկայացնի նախորդ տարվա զեկույցը: Խոսքը 2020 թվականին Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին է:
Ժողովրդական պաշտպանի զեկույցը բաղկացած է 486 էջից: Փաստաթուղթն ընդգրկում է մարդու իրավունքների ուղղությամբ առկա մարտահրավերներն ու խնդիրները, որոնք երկրում արձանագրվել են անցյալ տարի: