Հայտարարվել են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

Հայտարարվել են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

Բրիտանական Ֆարնբորո քաղաքում համաշխարհային խոշորագույն ավիասրահի ընթացքում հայտարարվել են 2016թ. աշխարհի լավագույն ավիաընկերությունները` ըստ World Airline Awards-ի:

Հաղթողների անունները տեղակայված են Skytrax մասնագիտացված կոնսալթինգային ընկերության կայքում, որն էլ հանդիսանում է մրցանակաբաշխության հիմնադիրը, գրում է Tert.am-ը:

Վարկանիշային ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Emirates ավիաընկերությունը ԱՄԷ-ից: Նրան հաջորդելով առաջին տասնյակում են հայտնվել Qatar Airways, Singapore Airlines, Cathay Pacific, ANA All Nippon Airways, Etihad Airways, Turkish Airlines, EVA Air, Qantas Airways և Lufthansa ընկերությունները:

Ցուցակը կազմվել է ավիափոխադրողների հաճախորդների շրջանում հարցման արդյունքների հիման վրա, հետևաբար այն նշվում է նաև որպես «Ուղևորների ընտրություն» անվանակարգ:



Opinion, pooling and voting