Հարավկովկասյան երկաթուղու Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտեց իր առաջին երթը:
Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթումի են ժամանել ավելի քան 60 ուղևորներ: Հայաստանից եկող առաջին գնացքը երաժշտությամբ էին դիմավորում Վրացական երկաթուղու կայարաններում, իսկ Բաթումում ուղևորներին ողջունեցին հայ համայնքի ղեկավարն ու հյուպատոսության ներկայացուցիչները:
Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական երթևեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) PCR բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:
Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Թեստը նաև պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար:
Բոլոր ուղևորներին խնդրում ենք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվությանը՝ սահմանը հատելիս հնարավոր դժվարություններից խուսափելու համար: Նշենք, որ առաջին ուղերթի երեք ուղևորներին վրացական իշխանությունները իջեցրել էին գնացքից, նրանցից երկուսին՝ PCR թեստերի բացակայության պատճառով: