Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել: 60-ամյա կինը հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի աշխատակիցն էր: Հունիսի 16-ին, հիվանդանոցում մեկ ամիս բուժվելուց հետո, 60-ամյա կնոջ կյնաքը ցավոք չի հաջողվել փրկել:
Սկզբում կլինիկա «Իմեդի», իսկ առողջության վատթարացումից հետո՝ տեղափոխել են Թբիլիսիի համալսարանական կլինիկա:
«Պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկվել էր, և շուտով նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Սկզբում նրա հիվանդությունն ասիմպտոմատիկ էր, մի քանի օր անց նրա մոտ տենդ նկատվեց, իսկ հետո դժվարացավ շնչառությունը», – ասում են հարազատները:
Շրջանային վարչակազմից հայտնել են, որ կինը բնակվում էր Ախալցիխեի մունիցիպալիտետում:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 57-ի:tv9news.ge