Նինոծմինդայի մանկատան նոր ղեկավար, Բոդբեի եպիսկոպոս Իակոբի խոսքով, նա աշխատանքից հեռացրել է գիշերօթիկ դպրոցից ավելի քան 20 մանկավարժի: ԼՄ-ներին տված հայտարարության մեջ եպիսկոպոս Իակոբը ասաց, որ գիշերօթիկում աշակերտների թվի կրճատման պատճառով 19-ից ավելի մանկավարժների կարիք չկա:
«Հիմա մեզ այդքան աշխատող ունենալու անհրաժեշտություն չկա: 40-ից ավելի մանկավարժ կար, 19-ը կմնա այս փուլում, ապա մենք կվերանայենք: Ես կվերանայեմ իրավիճակը: Եթե ինչ-որ մեկը խախտումներ ունի, ես ձեռքս չեմ դնի նրա գլխին: Ես կարդում եմ որոշ նյութեր (հետաքննություն) և որոշումներ եմ կայացնում դրանց վերաբերյալ, ներառյալ անձնակազմը: Ինչպիսինն է գործընթացը, գիտե՞ք: Մենք չենք կանգնեցնի որևէ մեկին, ով կցանկանա գնալ, մենք սպասում ենք, թե երբ կտեղափոխվեն (երեխաները), իսկ նրանք, ովքեր կմնան, կունենան լիարժեք ծառայություն: Մենք պետք է պաշտպանենք երեխաների լավագույն շահերը», – ասաց նա:
Հարցին, թե ինչ հիմքերով է ընտրվել աշխատանքից հեռացված անձնակազմը, եպիսկոպոսը ձեռնպահ մնաց պատասխանելուց, բայց նշեց, որ «սա գաղտնիք է: Խնամողները ժամանակավորապես արձակուրդում են: Ես գործից կհեռացնեմ ցանկացած (խնամակալի) խախտման դեպքում ՝ առանց որևէ մեկին հարցնելու: Ո՛չ պատրիարքը, ո՛չ սրբազան Սպիրիդոնը, ո՛չ էլ մեկ ուրիշը չեն խառնվի իմ գործերին», – ասաց եպիսկոպոս Իակոբը
Նրա խոսքով ՝ նախատեսվում է Նինոծմինդայի տուն-ինտերնատը վերածել փոքր տիպի մանկատան: Ինչ վերաբերում է հանրային պաշտպանի տուն-ինտերնատ ընդունվելուն, ապա նա դեռ չի հստակեցրել, թե ինչ որոշում կկայացնի:
«Մենք պատրաստելու ենք պանսիոնատ, բավականին բարձր մակարդակի, փոքր տիպի մանկատուն: Մենք խնդիր չունենք, թե ով կգա, իսկ ով ՝ ոչ: Պարզապես երեխաների մոտ, որ գնում եմ՝ նրանք մեծ վնասներ ստացան: Շատ երեխաներ միասին էին ապրում, և հանկարծ շատերը հեռացան: Սա պետք է հաշվի առնել: Նորից գնալ նրանց հարցեր տալ, դա խնդիր է, ուրիշ ոչինչ», – բացատրեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Բոդբեի եպիսկոպոս Իակոբը նշանակվեց Նինոծմինդայի մանկական խորհրդի տնօրեն, որոշումը պատրիարքարանինն է: Որոշմանը նախորդել էր Պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցում էին ԵՄ դեսպանը, երեխաների իրավունքների վրացական միջազգային կազմակերպությունները և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ: