
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 08: 31-ին:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Սամեբե գյուղից 10 կիլոմետր հեռավորության վրա:
Ըստ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ: