«Սաֆարի» կազմակերպության փաստաբան Բայա Պատարայան ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ պատվաստման պատճառով, պատվաստումներին հակա տղամարդը ծեծել է կնոջը:
«Տղամարդը պատվաստման պատճառով այնքան է ծեծել իր կնոջը, որ ջարդել է նրա ատամները: Կինն այնքան վախեցած էր, որ մենք հազիվ համոզեցինք նրան դիմել ոստիկանություն», – գրում է Պատարայան:
Փաստաբանը հույս ունի, որ տղամարդը գրավի դիմաց չի ազատվի:
«Վերջերս դատավորները շատ վատ են գործել և գրավի դիմաց ազատ են արձակել բռնություն գործադրողներին
՝ ընտանիքում և կանանց դեմ», – գրում է Բայա Պատարայան:
Դեպքը տեղի է ունեցել երեկ: