Զոհվածների թիվը, այս պահի դրությամբ, 3705 է, անհայտ կորածների թիվը 268 է, ունենք հաստատված տվյալ 60 գերու մասին եւ վարկած՝ եւս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։ Այս մասին Հանրային ՀԸ «Հայաստանն ընտրում է» խորագրով բանավեճի ընթացքում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ տարակուսանք հայտնելով, որ ընդդիմությունը պարբերաբար ուռճացնում են զոհվածների եւ գերիների թվերը։ Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ օրս վերադարձվել է 89 գերի, որոնցից 6-ը գերեվարվել են մինչեւ պատերազմը։ Ն․Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանին հանձնվել է ականապատ քարտեզների միայն մի փոքր մասը, եւ քարտեզները գերիներով չեն փոխանակվել, այլ հումանիտար քայլին պատասխանել են հումանիտար քայլով։
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը տարակուսանք է հայտնել, որ պատերազմից 7 ամիս անց էլ պարզ չէ՝ անհետ կորած են, թե զոհված կամ գերեվարված։
«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ իշխանությունը ոչինչ չի անում հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ներկայացնող Արտակ Գալստյանը հիշեցրել է, որ համացանցում հրապարակվել է 1064 ընտանիքի փոխհատուցում է տրվել, որպես անհետ կորածների ընտանիքների։ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ դրանից հետո գտնվել են զոհվածների մարմիններ կամ ողջեր, ուստիեւ թիվը նվաեզել է մինչեւ 268-ի։