Որ երկրից կարելի է Վրաստան գալ` առանց պատվաստման

Որ երկրից կարելի է Վրաստան գալ` առանց պատվաստման

Վրաստանի կառավարությունն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` առանց պատվաստման` միայն բացասական PCR թեստի պատասխանով:

Նոր ցանկում են Սան Մարինոն, Մոնակոն, Սերբիան, Իսլանդիան, Լիխտենշտայնը, Չեռնոգորիան, Անդորրան, Հյուսիսային Մակեդոնիան և Բոսնիա և Հերցեգովինան:

Այս երկրների քաղաքացիները, ինչպես նաև կացության թույլտվություն ունեցողները կարող են մուտք գործել Վրաստան ոչ շուտ, քան  մուտքից 72 ժամ առաջ արված PCR թեստի բացասական  պատասխանով:  Այս դեպքում պարտադիր կլինի  երկրորդ PCR թեստը` ժամանելուց հետո երրորդ օրը (իրենց հաշվին):  Ավելի վաղ նույն կարգն էր հաստատվել  հետևյալ երկրների վրա. ԵՄ երկրներ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա, Քաթար, ՄԱԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Կանադա, Ճապոնիա, Քուվեյթ, Չինաստան, Հարավային Կորեա, Օման և Մոլդովա:

COVID-19- ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են գալ Վրաստան` բացառությամբ նրանց, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Հնդկաստան:

Բոլոր օտարերկրյա այցելուները Վրաստան մուտք գործելիս պետք է իրենց մոտ ունենան բժշկական ապահովագրություն, որն անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսային վարակի բուժման ծախսերը: aliq.ge