
Մ.Խանչալի գյուղում իրականացվում են մինի մարզադաշտի վերականգնման աշխատանքներ.
Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 24,700 լարի: Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Ղումաշյանը:
Ներկայումս բետոնապատվել է, սիզամարգը տեղադրվել է, տրիբունաները փոխվել են և ավելացվել է ցանցի երրորդ շարքը: Մնում է միայն մարզադաշտի շուրջ գիշերային լույսեր տեղադրել:
Հիշեցնենք, որ մինի մարզադաշտի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից: