Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում սկսվել էր մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները:
Մարզադաշտի կառուցման համար հատկացվել էր 86 500 լարի գումար: Աշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Ժդանովականում անհանգստացած են, որ մինի մարզադաշտի աշխատանքները դադարեցված են եւ չգիտեն թե ինչ պատճառներով: Մտահոգվում են, որ մարզադաշտն էլ կարող է հայտնվել արդեն երկար տարիներ կառուցվող արարողությունների տան չկայացած ճակատագրին:
Այս խնդրի վերաբերյալ NOR ռադիոն դիմեց աշխատանքները իրականացնող շինարարական ընկերություն՝ որտեղից պատասխանեցին, որ աշխատանքները դադարեցված են զուտ եղանակային վատ պայմանների պատճառով եւ մոտ օրերս կվերսկսվեն:
«Քանի որ պետք է բետոնապատվի ընդհանուր խաղադաշտը այդ պատճառով հարկավոր է բարենպաստ եղանակային պայմաններ: Ուրիշ խնդիր չկա, ոչ աշխատողի եւ ոչ էլ շինանյութի հետ կապված: Հերթականությամբ շարժվում ենք առաջ, բետոնապատումից հետո կանցնենք արդեն ցանկապատման աշխատանաքներին»,- ասացին շինարարկան ընկերությունից: