
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ, Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ կենտրոնի, Թբիլիսիի ժամանակով ժամը 21:16-ին տեղի է ունեցել 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նինոծմինդա քաղաքից 12 կմ դեպի արևելք՝ Սաղամո գյուղի մոտակայքում: