Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 695 հազար 626 քաղաքացի կամ ընտրողների 26,82 տոկոսը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։ Երևանում քվեարկությանը մասնակցել է 251 հազար 504 քաղաքացի կամ ընտրողների 29,28 տոկոսը։
Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 24,53 տոկոս։