Հունիսի 20-ին` ժամը 20։00-ի դրությամբ, ԿԸՀ-ն տրամադրել է տեղեկատվություն քվեարկության մասնակցության վերաբերյալ ըստ մայրաքաղաքի և մարզերի։
Ըստ այդ տվյալների՝ Երևանում 859 000 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 442 846 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 51.55 տոկոսը։
Արագածոտնում 117 472 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 58 737 -ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50 տոկոսը։
Արարատում 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 113 625 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50.87 տոկոսը։
Արմավիրում 235 840 ընտրելու իրավունք ունեցողներից մասնակցել է 104 880 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 44.47 տոկոսը։
Գեղարքունիքում 189 527 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 86 173-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 45.47 տոկոսը։
Լոռիում 233 552 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 109.141 -ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 46.73 տոկոսը։
Կոտայքի մարզում 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 121 212 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50. 08 տոկոսը։
Շիրակում 226 763 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 93 510-ը կամ 41.24 տոկոսը։
Սյունիքում 109 726 ընտրելու իրավունքով քաղաքացիներից մասնակցել է 66 252-ը կամ 60.38 տոկոսը։
Վայոց ձորում 46 620 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 26 132-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 56.05 տոկոսը։
Տավուշում 109 690 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 58 666 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 53. 48 տոկոսը։