Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 1945 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
55.21 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 20,89 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.25 %-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.99%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.03%-ը: