Նիկոլ Փաշինյանը հաղթանակ տարավ

Նիկոլ Փաշինյանը հաղթանակ տարավ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

53.92%-ով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 %-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. դրանցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 25 ուժ՝ 4 դաշինք, 21 կուսակցություն: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7 տոկոսը:

ՀՀ –ում ընտրելու իրավունք ունի 2 մլն 593 հազ 572 մարդ: Քվեարկությանը մասնակցել է 1 281 911 ընտրող։ Քվեարկության ընթացքին հետևել է 19 տեղական, 8 միջազգային դիտորդական կազմակերպություն, ինչպես նաև օտարերկրյա 50 լրատվամիջոց: