Խոջաբեկ գյուղում պահպանվել են 1863թ. վուշի քարե ձիթհանքի մնացորդներ:
Այդ մասին վկայում է յուղահանման հարմարանքի մնացորդ քարերը, որոնք գտնվում են Նինոծմինդայի բնակիչ Սեդրակ Մզիկյանի տան բակում: Ինչպես մենք տեղեկացանք Ֆիալա Մզիկյանից, նախապապեր Պալասան, Տրդատ, Գյուտ Մզիկյանները ստեղծել են յուղահանման երկանք /աղաց/:
Քարե ձիթհանքի մնացորդը Սեդրակ և Ֆիալա Մզիկյանների ընտանիքի համար սրբատեղի է, այդ պատճառով էլ նրանք մասունքի նման են պահպանում այն: Քարի վրա հայերեն լեզվով փորագրված է “Պալասան”, առկա է նաև տարեթիվ` “1963թ”, խաչ, ինչպես նաև ծառի գծագիր:
Մանրամասների մասին մեզ պատմեց Ֆիալա Մզիկյանը.
Գարուշ Արզումանյան