
Նինոծմինդայի մի շարք փողոցներում ջրի բացակայությունը հանդիսանում է որպես սուր և խոցելի խնդիր: Ինչպես պարզվեց ջրի բացակայության խնդիրը ծագել է ջրամղիչ պոմպի շարքից դուրս գալու պատճառով:
Առաջիկա օրերին Հեշտիա գյուղում խմելու ջրի կոտրված պոմպը կփոխարինվի:
Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության ղեկավար Արզուն Գորոյանի խոսքով ՝ այս ուղղությամբ աշխատանքներ արդեն ընթանում են, պոմպը պատվիրված է, և այդ հարցը կլուծվի առաջիկա օրերին:
Նշենք, որ Նինոծմինդա քաղաքը ջուր մատակարարող Հեշտիա գյուղի ջրի պոմպը շարքից դուրս է եկել երկու օր առաջ:
Նինոծմինդա քաղաքում խմելու ջրի խնդիրը ինչպես հաճախ ակտուալ է: Այնուամենայնիվ, Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության ղեկավար Արզուն Գորոյանը վստահեցնում է, որ այս հարցը շատ շուտով կլուծվի: