Նինոծմինդայի մունիցիպալիտետի 250 շրջանավարտների հանձնվել են ատեստատներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 250 շրջանավարտների հանձնվել են ատեստատներ

2012 թ.-ից սկսած Վրաստանի Կրթության և գիտության և Արդարադատության նախարարությունների հրամանով շրջանավարտներին ատեստատները պետք է հանձնի Նինոծմինդայի պետական ծառայությունների զարգացման քաղաքացիական ռեեստրը:

Գոյություն ունի 3 ձևի ատեստատներ` լրիվ բազային ատեստատ, բազային ատեստատ և վկայական: Հունիսի 20-ից սկսվել է այն շրջանավարտների ատեստատների հանձնումը, ովքեր հանձնել են քննությունները:

Հունիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը 10 օրվա ընթացքում ատեստատները տրվում են անվճար, իսկ եթե շրջանավարտը ցանկանում է ատեստատը ստանալ 1 օրվա ընթացքում, ապա պետք է վճարի 50 լարի, իսկ եթե 2 աշխատանքային օրվա ընթացքում, ապա պետք է վճարի 40 լարի, եթե 3 օրվա ընթացքում, ապա` 30 լարի, իսկ եթե 5 օրվա թնթացքում, ապա պետք է վճարի 10 լարի:

Նինոծմինդայի պետական ծառայությունների զարգացման քաղաքացիական ռեեստրը այսօր արդեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի 250 շրջանավարտների հանձնել է ատեստատներ: Շրջանավարտը կարող է նաև դիմում ներկայացնել և Վրաստանի ցանկացած այլ քաղաքից ստանալ իր ատեստատը, եթե նա իր դիմումի մեջ նշել է տվյալ քաղաքի անունը:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի պետական ծառայությունների զարգացման քաղաքացիական ռեեստրի ղեկավար Սերգեյ Կարախանյանը.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting