Հունիսի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետից 18-ից 27 տարեկան վեց երիտասարդներ մեկնեցին բժշկական հետազոտության:
Բուժզննումն անցնելուց հետո ժամկետային զինծառայողները պետք է ընտրվեն ծառայության նախնական ուսուցման (կարանտին) համար, իսկ դրանից հետո այս զորակոչի ժամկետային զինծառայողները պետք է ծառայեն Պաշտպանության նախարարությունում:
Վրաստանում զինվորական ծառայության գարնանային զորակոչը հայտարարվեց հունվարի 29-ին և կտևի մինչ 2021 թվականի հունիսի 30-ը: Վրաստանում զինծառայությունը պարտադիր է: Զինապարտ են համարվում 18-ից 27 տարեկաններնը, իսկ պարտադիր զինվորական ծառայությունը տևում է 1 տարի:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետից 47 մարդ ծառայում է Վրաստանի տարբեր զորամասերում:
Համաձայն վրացական օրենսդրության ՝ ուսանողները, գյուղի ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ կերակրողներն ու առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները ժամանակավորապես ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից: Վրաստանում նրանք պաշտոնապես և ժամանակավորապես ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից վճարելով՝ 2000 լարի գումար: 2000 լարի վճարելով ՝ մարդը 18 ամսվա արտոնյալ ժամկետ է ստանում: Միևնույն անձը կարող է 2 անգամ վճարել և հետաձգել ծառայությունը:
Առավել մանրամասն Նինոծմինդայի մունիցիպալիտետի ռազմական ծառայության ավագ մասնագետ Գեորգի Հարությունյանից: