Նինոծմինդա քաղաքի Max ակումբի ազատ ոճի ըմբիշները վերադարձան հաղթանակով:
Նրանք մասնակցել են Քոբուլեթի քաղաքում անցկացվող հանրապետական մրցաշարին: Մրցույթին մասնակցում էին 130 ըմբիշներ Վրաստանի տարբեր շրջաններից:
Առաջին տեղը գրավեց Մնացական Էլոյանը, երկրորդ տեղը գրավեցին Նորայր Բաղոյանը և Խաչիկ Թազայանը:
«Մաքս» մարզական ակումբի մարզիչ Զվիադ Մեքեիձեի խոսքով ՝ նման մրցաշարերը մեծ փորձ են տալիս մեր մարզիկներին: Ուղևորությունը ֆինանսավորվեց Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից:
Ինչպես նշեց «Մաքս» մարզական ակումբի տնօրեն Մաքսիմ Արզումանյանը, Տոնոյան եղբայրների աջակցությամբ մարզական ակումբի համար ձեռք ենք բերել սպորտային սարքավորումներ, ինչը նոր հնարավորություններ է տալիս մեր մարզիկներին: Հույս կա, որ մեր մարզիկները դուրս կգան մեծ ասպարեզ: