Թրենինգ Հեշտիա գյուղում

Թրենինգ Հեշտիա գյուղում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում Կարիտաս Վրաստանի ծրագրով տեղի ունեցավ թրենինգ, որին մասնակցում էին Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցիխեի եւ Թբիլիսիի կաթոլիկ համայնքների երիտասարդները:

Թրենինգը կազմակերպել է Կարիտաս կազմակերպությունը, իսկ այն Հեշտիա գյուղում անցկացնելու համար կազմակերպել էին Թբիլիսիի հայ կաթողիկե ժողովրդապետ հայր Միքայել Խաչկալյանը, ծխական համայնքների խորհուրդների զարգացման համակարգող Ալեքսան Բադոյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի կաթոլիկ համայնքների հոգեւոր հովիվ Տեր Անտոն Անտոնյանը եւ Ախալցիխեի կաթոլիկ համայնքների հոգեւոր հովիվ Տեր Պողոս Գրիգորյանը:

Կարիտաս Վրաստանը հիմնադրվել է 1994թ. Կարիտաս միջազգային ծրագրի կողմից: Տվյալ կազմակերպությունը զբաղվում է կարիքավոր բնակիչների հումանիտար օգնությամբ: Կարիտաս Վրաստանի բոլոր գործողությունները կապված է Վրաստանի կաթողիկե համայնքների հետ: Ծրագրի նպատակն է Վրաստանի 3 կաթողիկե համայնքներում ( Լատին, Հայ եւ Ասորա-քաղդեական ) սոցիալական պայմանների բարելավումը՝ խթանելով քրիստոնեական սոցիալական ուսուցումը ծխական առաջնորդների շրջանում, առաջացնելով վարքագծի փոփոխություն: Կարիտասը չի ստեղծվել՝ օգնելու միայն կաթոլիկներին:


Արկադի Սիմոնյան



Opinion, pooling and voting