Շուկաներում և տոնավաճառներում ևս շնչադիմակ կրելը կլինի պարտադիր

Շուկաներում և տոնավաճառներում ևս շնչադիմակ կրելը կլինի պարտադիր

Մնացած սահմանափակումները, առաջին հերթին, վերաբերում են գիշերային ակումբներին, և նրանց աշխատանքը դեռևս սահմանափակ է, – ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:

Նրա խոսքով, ռեստորանները բաց կլինեն մինչ երեկոյան ժամը 12:00-ն:

«Սահմանափակումները մնում են, և պարտադիր է շնչադիմակ կրել փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում և այն վայրերում, որտեղ բնակչության կենտրոնացումը մեծ է, պայմանականորեն, օրինակ՝ տոնավաճառները, շուկաները: Այս պարագայում, իհարկե, մենք պետք է հոգ տանք ինքներս մեզ, առաջին հերթին՝ միմյանց մասին: Ընդհանուր առմամբ, շնչադիմակ կրելու վերաբերյալ հանձնարարականը մնում է որպես հանձնարարական՝ շնչադիմակ կրելը խորհուրդ է տրվում վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար», – ասել է Գիորգի Ղիբրաձեն:



Opinion, pooling and voting