Ախալցխա-Ախալքալաք ճանապարհահատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ախալցխա-Ախալքալաք ճանապարհահատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են

Աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհաշինության վարչություն թիվ 1» ընկերությունը: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Ախալցխայում սկսված աշխատանքներն իրականացվում են մինչև Ախալքալաք:

Հիշեցնենք, որ Ախալցխա-Ախալքալաք ճանապարհի վերակառուցումը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսից: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերանորոգել ճանապարհի 7-կիլոմետրանոց հատվածը: 2020 թվականի հուլիսին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը հայտարարեց 6,638,460 լարի գումարի էլեկտրոնային մրցույթ Ախալցխա-Ախալքալաք ճանապարհի մի հատվածի վերականգնման համար: Մրցույթը շահել է «Ճանապարհաշինության վարչություն թիվ 1» ընկերությունը ՝ 5,744,000 լարիի չափով:

Այս ծրագրի շրջանակներում 2021 թվականին կվերանորոգվեն Ախալքալաքի կենտրոնում ՝ Ազատություն-Դարբինյան փողոցների խաչմերուկում առկա փոսերը: Ըստ նախագծի ՝ վերականգնողական աշխատանքների ժամանակահատվածը 2 տարի է: