Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 84-ի, 18-ը գտնվում են ծանր վիճակում: Ֆրանսիայի ԱԳՆ-ի տվյալներով, 18 մարդ ծանր վիճակում է:
Նիսում հուլիսի 14-ի գիշերը Ֆրանսիայի Ազգային տոնի հրավառության ժամանակ բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Նիսի ափամերձ տարածքում։ Ականատեսները հաղորդում են, որ մեքենան 60-70 կմ/ժ արագությամբ անցել է 2 կմ` մինչ հաջողվել է այն կանգնեցնել: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից։ Մեքենայում հայտնաբերվել է հրազեն և նռնակներ, ողջ սպառազենը պատրաստ էր օգտագործման:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Մարսելում Ռուսաստանի դեսպանության աղբյուրին, հայտնել են, որ զոհերից մեկը ռուս է: Լայֆ հարթակը պարզաբանել է, որ խոսքը աղջկա մասին է:
Reuters-ի` ոստիկանությունում հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ հարձակվողը 31-ամյա թունիսցի է: Աղբյուրի տվյալներով, տղամարդը ֆրանսաիական հատուկ ծառայությունների հսկողության տակ չեր, սակայն հայտնի էր ոստիկանությանը «գողությունների, այլ ոչ բռնության համար»: Այդ մասին ևս հաղորդել էին ԶԼՄ-ները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Նիսի հարձակումից հետո դիմելով ազգին, հարձակումն անվանել է ահաբեկչություն: Նա հանձնարարել է երեք ամսով երկարաձգել երկրում արտակարգ իրավիճակը: