Քննության տվյալներով՝ ձերբակալվածները կարողացել են «Սարփի» անցակետով ավելի քան կես կիլոգրամ ոսկյա իրեր տեղափոխել Թուրքիայից Վրաստան։
Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանում՝ Թուրքիայից մեծ խմբաքանակ ոսկյա իրերի մաքսանենգության համար։
Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները գաղտնի կերպով Թուրքիայից չհայտարարագրված թանկարժեք իրեր են տեղափոխել Վրաստան «Սարփի» սահմանային անցակետով:
Առգրավվել են 508,66 գրամ կշռող ոսկյա իրեր։ Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 56 253 լարին (17,8 հազար դոլար):
Քրեական գործը հարուցվել է «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» հոդվածով։ Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ ՝ 8-11 տարի ժամկետով:tv9news.ge