Փրկարարները Գարդաբանիի ջրամբարում հայտնաբերել են երկու դեռահասի մարմին:
Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է Գարդաբանիի քաղաքապետ Ռամազ Բուդաղաշվիլին:
Պատանիները Գարդաբանի շրջանի Նազարլո գյուղից են: Նրանք լողում էին ջրամբարում: 15-ամյա դեռահասը չէր կարողանում դուրս գալ ջրից, իսկ 17-ամյա դեռահասը փորձել է օգնել նրան:
Որոնմանը մասնակցում էին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչներ, ջրասուզակներ: Բացի այդ, տեղում մոբիլիզացվել էին շտապօգնության խմբերը:1tv.ge