
Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում շարունակվում են մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները:
NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ բնակիչները բողոքում էին թե մինի մարզադաշտի աշխատանքները դադարեցված են եւ չգիտեն թե ինչ պատճառներով:
Աշխատանքները իրականացնող շինարարական ընկերությունից տեղեկացրել էին ռադիոկայանին, որ աշխատանքները դադարեցված զուտ եղանակային վատ պայմանների պատճառով եւ մոտ օրերս կվերսկսվեն:
Նշենք, որ ներկա պահին բետոնապատվում է ընդհանուր խաղադաշտը:
Ժդանովական եւ Սամեբա գյուղերի լիազոր Խորեն Թամասյանը նշեց, որ աշխատանքները կլինեն շարունակական եւ կհասցվեն ավարտին: