Վրաստանը հաջորդ տարվանից կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրություն

Վրաստանը հաջորդ տարվանից կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրություն

Վրաստանը նախատեսում է հաջորդ տարվանից միջազգային գործընկերների հետ համատեղ սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Այդ մասին ասել է  վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքերով՝ ԱԹՍ-ի հավաքումը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարությանը կից «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնում:

Կառավարության ղեկավարը հավելել է նաև, որ մոտ ժամանակներս կենտրոնը իսրայելական ընկերության հետ համատեղ կսկսի արտադրել M4 տիպի ինքնաձիգներ:

«Ընդհանուր առմամբ, առաջիկա չորս տարիների ընթացքում մենք նախատեսում ենք արտադրել 1000 անօդաչու սարք: Մենք աշխատում ենք նաև գնդացիրների և այլ ավելի կարևոր, լուրջ զենքերի արտադրության վրա, այդ թվում ՝ Իսրայելից», – հայտարարել է վարչապետը:

Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանեց նաև հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ հարցին:

«Կցանկանայի հիշեցնել, որ անցյալ տարի մենք նորացրեցինք, ըստ էության, պայմանագիր կնքեցինք «Ռաֆայել» ընկերության հետ, որը մինչև տարեվերջ կապահովի ՀՕՊ համակարգերի և հրթիռային համակարգերի և ժամանակակից հրթիռների ներմուծում: Բացի այդ, ակտիվ աշխատանքներ են տարվում երկրորդ մակարդակի հակաօդային պաշտպանության ուղղությամբ, պարոն Ջուանշերը ակտիվորեն ներգրավված է: Զարգացման այս 10-ամյա ծրագրում գրված է, որ հարցը լուծվում է, որպեսզի երկիրը կարողանա ուժեղ հակաօդային պաշտպանություն ունենալ առաջիկա տարիներին», – հայտարարել է վարչապետը:

Ընթերցեք նաև՝