Վրաստանի կառավարությունը կշարունակի պետական սուբսիդիաները բազմանդամ ընտանիքների հիփոթեքի համար: Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝ խորհրդարանին ներկայացնելով իր աշխատանքի տարեկան զեկույցը:
«Մենք սկսում ենք նոր ծրագիր ընտանիքների համար: Բնակարան ձեռք բերելու գործում օժանդակելու համար բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքները կկարողանան օգտվել սուբսիդավորված հիփոթեքային վարկերից և դրանով կբարելավվի նրանց կյանքի պայմանները», – ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով, 2021-2022 թվականներին այդ նախաձեռնությունն իրականացնելու համար պետությունը մոբիլիզացնելու է ավելի քան 300 միլիոն լարիի (ավելի քան 953,6 հազար դոլար) միջոցներ: Նա ծրագրի այլ պարամետրեր չի տվել:
Ընթերցեք նաև՝