Պետք է գտնենք ելք, որ կենսաթոշակառուները չունենան նորմայից բարձր տոկոսադրույք. Ղարիբաշվիլի

Պետք է գտնենք ելք, որ կենսաթոշակառուները չունենան նորմայից բարձր տոկոսադրույք. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում պատասխանել է կենսաթոշակի հետ կապված հարցին։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ներկայիս կառավարությունը հաջողության է հասել և նախորդ կառավարության օրոք 100 տոկոսանոց ցուցանիշը իջեցրել է մինչև 36%:

«Ես խոսել եմ նախարարների հետ, և մենք հանձնաժողով կստեղծենք: Ես կխնդրեմ ձեզ ներգրավվել այս հանձնաժողովի աշխատանքների մեջ, որպեսզի համատեղ լուծում գտնենք, որպեսզի կենսաթոշակառուները աննորմալ բարձր տոկոսներ չունենան: Նախորդ կառավարության ժամանակ կենսաթոշակառուների տոկոսադրույքը 100%-ից ավելին էր, մենք կարողացանք իջեցնել այն, և ես անձնական զրույց ունեցա Իրակլի Ռուխաձեի հետ, այն իջավ 36%-ի, բայց սա նույնպես բարձր է: Բոլորին, ովքեր հետաքրքրված են այս խնդրով, կոչ եմ անում ներգրավվել: Ինչ վերաբերում է վետերանների կենսաթոշակին, ապա ես համաձայն եմ, որ սա խնդիր է, որը նախկինում պետք է լուծված լիներ: Մենք հաստատում ենք, որ 2022 թվականին բյուջեով նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում վետերանների համար», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Ընթերցեք նաև՝