Մահացել է հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը

Մահացել է հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը

Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղրազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբուքյան  էջից։

«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում….»։

Վերջին տարիներին նա ապրում էր ԱՄՆ-ում։ 

Հաղորդավարի մահվան պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան։

Գայանե Ասլամազյանը հաղորդավարի հետ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «2020-2021 I hate you …. Իմ լավ ու տաղանդավոր ընկեր՝ քո մեծ ու բարի սիրտը չդիմացավ….»։

Нет описания.

Քրիստինե Պեպելյանը գրել է․ «Բարի ճանապարհ, Գեւ ջան»։

Нет описания.

Մեկ ամիս առաջ հաղորդավարը գրառում էր կատարել, որում ասվում էր․ «Կյանքիս ամեն վայրկյանն ապրելու եմ ինչպես վերջինը»։