Սամեգրելոյում անչափահասի բռնաբարության համար ձերբակալված հորը և որդուն խափանման միջոց է սահմանվել կալանքը։
Վրաստանի դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել երկու տղամարդու համար, որոնք մեղադրվում են Սամեգրելո Զեմո Սվանեթի մարզի Մարթվիլի շրջանի գյուղերից մեկում ութամյա աղջկա բռնաբարության համար, հաղորդում է Առաջին ալիքը:
Մեղադրյալները՝ 65-ամյա տղամարդն ու նրա 35-ամյա որդին, չեն ընդունում իրենց մեղքը և լռում են, դատարանում նրանց շահերը միաժամանակ երեք փաստաբան են պաշտպանում:
Դատավորն ամբողջությամբ բավարարել է մանկապղծության մեջ մեղադրվողներին մինչև դատավճիռը կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը, թեև պաշտպանական կողմը խնդրում էր նրանց գրավի դիմաց ազատ արձակել:
Հոր և որդու ձերբակալության մասին հայտնի է դարձել ուրբաթ օրը։ Ոստիկանություն է դիմել երեխայի մայրը, երբ կապտուկներ ու վնասվածքներ է նկատել դստեր մարմնին, իսկ երեխան նրան պատմել է տեղի ունեցածի մասին։
Ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալներին։ Պարզվել է, որ նրանք զոհի հարևաններն են։ Քննությունը պարզել է, որ վերջին 2 տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ բռնաբարել են աղջկան։
Բացի այդ, քննությունը պարզել է, որ մեղադրյալներից մեկը 2018թ․-ին ոտնձգություն է կատարել և այլասերել մեկ այլ` իննամյա աղջնակի։
Ընդ որում՝ հանցագործները զոհերին ասել են, որ կսպանեն նրանց ամբողջ ընտանիքին, եթե նրանք իրենց գործողությունների մասին պատմեն որևէ մեկին։
Այժմ նրանց սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն՝ մեղքի հաստատման դեպքում։ Համագյուղացիներն արդեն այրել են մեղադրյալների տունը և ասում են, որ նրանց էլ կսպանեն, եթե նրանք ազատ արձակվեն։
Ընթերցեք նաև՝