Վրաստանում առաջարկում են բոլոր դպրոցների վրա կախել պետական ​​դրոշը

Վրաստանում առաջարկում են բոլոր դպրոցների վրա կախել պետական ​​դրոշը

Իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Կախա Կախիշվիլին հանդես է եկել Վրաստանի բոլոր դպրոցների տանիքների վրա պետական ​​դրոշներ տեղադրելու նախաձեռնությամբ, իսկ պատերին ամրացնել պետական ​​խորհրդանիշը:

Պատգամավորը երկուշաբթի օրը արտահերթ նստաշրջանի շրջանակներում կներկայացնի օրինագծի համապատասխան փաթեթը:

Պատգամավորի նախաձեռնությամբ բոլոր նախադպրոցական եւ կրթական հաստատություններում պետք է դրոշներ դրվեն:

Պատգամավորը նաեւ առաջարկում է յուրաքանչյուր կրթական հաստատության մեջ՝ նկատելի տեղում, տեղադրել օրհներգի տեքստը:

Որպեսզի նախաձեռնությունը վերածվի օրենքի, այն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից երեք ընթերցմամբ: