Նինոծմինդայում կատարված սպանության քննչական փորձարարության մանրամասները

Նինոծմինդայում կատարված սպանության քննչական փորձարարության մանրամասները

Ախալցիխեի շրջանային դատարանը վերանայեց Սոնիկ Սահակյանի սպանության գործով անցկացված քննչական փորձարարության մանրամասները, որը տեղի էր ունեցել 2016 թվականի հունվարի 13-ին Նինոծմինդայում:

Հուլիսի 13-ին, ինչպես հաղորդում է Jnews.ge լրատվականը` հղում անելով sknews.ge-ին, դատարանը լսեց ոստիկանների վկայությունը, որոնք ճշտել էին հունվարի 13-ին կատարված սպանության մեղադրյալների վկայությունը: Այդ ժամանակ անհայտ անձիք մտել էին Բագրատ Սահակյանի տունը սպանության նպատակով և սպանել նրա մորը:
Ներքին Գորձերի Նախարարությունը ձերբակալել էր 6 կասկածյալների: Բանտարկյալների թվում են` «Միաձայնություն արդարության համար» ոչ պետական կազմակերպության նախագահ` Քեթևան Խմալաձեն (1978 թ.-ին ծնված), ինչպես նաև նախկինում դատված Թեմուր Բ. 1971 թ. ծնված, նախկինում երեք անգամ դատված Նոդար Ա. 1974 թ.-ին ծնված, նախկինում դատված՝ Կոբա Շ. 1971 թ.–ին ծնված, Իվանե Գ. 1980 թ.-ին ծնված, Դարիկո Շ. 1985 թ.-ին ծնված:

Հուլիսի 13-ի դատական լսումների ժամանակ քննչական փորձարարությունից ելնելով ցուցմունքներ տվեց Բորժոմի տարածաշրջանային ոստիկանական բաժանմունքի տեսուչ-քննիչ` Թեոնա Իվանիձեն:

Նա Քեթևան Խմալաձեին ուղեկցում էր քննչական փորձարարության անցկացման ընթացքում:

«Հավաքվել էինք Խմալաձեի տանը և պլանավորել, որ երկրորդ օրը գնալու են խնջույքի», – ասաց տեսուչը: Ըստ նրա ցուցմունքի, Տղեմլանա գյուղից (Ախալցիխեի քաղաքապետարան), մեղադրյալները գնացել են Նինոծմինդա:

«Նինոծմինդայում նրանք հետևում էին «Ազատություն Բանկ»-ի արժույթի փոխանակման կետին: Նրանք Իվանեյի մեքենայի մեջ են եղել և դուրս են եկել թալանելու մտադրությամբ: Մեքենան կանգնեցրել են իր տան դիմաց», – հիշում է Իվանիձեն:

Ըստ նրա, մեղադրյալները հետևել են, թե ովքեր կան տանը, «Քեթևանը և Կոբան դուրս եկան թակելու դուռը: Քեթևանը թակեց դուռը, այն բացեց մի ծեր կին: Կոբան հրեց կնոջը ու ներս մտավ: Քեթևանը հետ վերադարձավ, նստեց մեքենան, իսկ վարորդը տեղափոխեց մեքենան»:

Ըստ վկայի, հետո երբ բոլորը վերադարձել են մեքենայի մեջ, մեքենան ուղևորվել է Գորելովկայի կողմը:

«Թեմուրը գոռում էր, ես կին եմ սպանել: Նա դանակը տվեց վարորդին, և նա դեն նետեց դանակը, ձախ կողմից: Այնուհետև կանգնեցրեցինք մեքենան, փոխեցինք հագուստներս և մի տաքսիով գնացինք Ախալցիխե: Մեքենան մնաց այնտեղ»:

Այսքանով քննչական փորձարարությունը ավարտվեց:

Հաջորդ դատը կկայանա հուլիսի 19-ին 14:00-ին:



Opinion, pooling and voting