Թբիլիսիի բնակիչները գնալով ավելի շատ են սկսել ահազանգել բնակելի շենքերի մոտ թունավոր օձերի հայտնվելու մասին: Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը՝ Թբիլիսիի քաղաքապետարանում Կենդանիների մոնիտորինգի գործակալությանը հղումով:
Գործակալության տվյալներով, մի քանի օրվա ընթացքում նրանց թեժ գծին ուղարկվել է ավելի քան 450 հաղորդագրություն:
Զանգերը հիմնականում ստացվում են Դիդի Դիղոմի, Սաբուրթալո, Օրթաճալա և Աֆրիկա թաղամասերի բնակիչներից: Հիմնականում քաղաքացիները բողոքում են Գյուրզայից ՝ կենդանիների և մարդկանց համար ամենավտանգավոր օձերից:
«Գյուրզաները թունավոր և շատ վտանգավոր օձեր են: Դրանց երկարությունը հասնում է 1,5-2 մետրի», – ընդգծում է գործակալության աշխատակիցը:
Խայթելու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ավելի քիչ տեղաշարժվել, հնարավորինս շատ հեղուկ խմել՝ նախքան ամբուլատոր բուժօգնություն ստանալը և հակաթույնի ներարկումը:
Վրաստանում օձերի շուրջ 24 տեսակ է տարածված, որոնցից չորսը թունավոր են ՝ Գյուրզա, տափաստանային Իժ, կովկասյան Իժ և երկարաքիթ Իժ: Թբիլիսիում կա օձերի մոտ 12 տեսակ:
Որպեսզի օձերը բույն չդնեն, մասնագետները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս բակերում չպահել վառելափայտ և շինանյութեր, աղբ չթողնել և խոտերը հնձել:
Ընթերցեք նաև՝