Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, հունիսի 28-ին Հռոմում կմասնակցի «ԴԱԻՇ»-ի դեմ համաշխարհային դաշինքի մինիստերիալին, որը համանախագահում են Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Մինիստերիալի շրջանակներում նախատեսված է Դավիթ Զալկալիանիի ելույթը: Արտաքին գործերի նախարարը խոսելու է Վրաստանի կառավարության կողմից երկրի տարածքում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու ջանքերի մասին, ինչպես նաև ընդգծելու է միջազգային հանրության հետագա համակարգված և համատեղ գործողությունների կարևորությունը դեպի ահաբեկչության վերջնական պարտության ճանապարհ:
Միջոցառման ընթացքում մասնակիցները կքննարկեն «ԴԱԻՇ»-ի դեմ Համաշխարհային դաշինքի ձեռնարկած գործողությունները և ապագա ծրագրերը, ինչպես նաև կվերահաստատեն անդամ երկրների ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը` Իրաքի և Սիրիայի ազատագրված տարածքներում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Միջոցառմանը կմասնակցեն դաշինք մտնող երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը:
Ընթերցեք նաև՝