
Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի դպրոցում շարունակվում է սանհանգույցի կառուցման շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը: Ծրագրերի արժեքը 115 942 լարի է:
Շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու համար նախատեսված է 3 ամիս ժամանակ:
Հավելենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում ընդհանուր առմամբ կկառուցվի թվով 8 սանհանգույց:
Լուսանկարները տրամադրել է Ժդանովական եւ Սամեբա գյուղերի լիազոր Խորեն Թամասյանը: