Վրաստանի կառավարության որոշման համաձայն` սույն թվականի հուլիսի 1-ից թոշակառուների ամսական կենսաթոշակի չափը ավելանալու է 20 լարիով ` դառնալով 180 լարի:
Գալիք սեպտեմբեր ամսին Վրաստանի բարձրալեռնային շրջանների թոշակառուների համար կրկին սպասվում է կենսաթոշակների չափի ավելացում 20%-ով:
Սակայն բնակիչները բողոքում են, որ թոշակի չափի ավելացումը էական նշանակություն չի ունենալու իրենց համար, քանի որ օրեցօր բարձրանում են սննդամթերքի գները:
Մենք հարցում կատարեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների շրջանում, և նրանցից շատերը նշեցին, որ կենսաթոշակային տարիքի շեմը պետք է իջեցվի, քանի որ շատ անգամ ստացվում է, որ մարդիկ մահանում են` չհասնելով թոշակային տարիքի:
Ավելի մանրամասն մեր նյութում.
Գարուշ Արզումանյան